FAQ/ՀՏՀ

Մեծ քանակությամբ նմանատիպ նամակներ ստանալու պատճառով ընդհանրացրել ենք հաճախ տրվող հարցերը և ստեղծել համապատասխան բաժին: Խնդրում ենք ծանոթանալ դրանց` խնայելով Ձեր և մեր թանկարժեք ժամանակը:

1. Հարց: Ինչպե՞ս այլ կայքերից հղումներ կատարել Network.am կայքում ներկայացված ծրագրերին:
Պատասխան: Կայքում իրականացված է հղումների այնպիսի համակարգ, որի դեպքում ցանկացած ծրագիր ունի իր «հաստատուն» հասցեով էջը՝ անկախ նրանից, թե այդ ծրագրի որ տարբերակն է և երբ է թարմացվել: Օրինակ MozillaFirefox ծրագիրը ներկայացված է www.Network.am/More/MozillaFirefox հղումով էջում (ցանկացած ծրագրի «հաստատուն» հասցեով էջի հղումը ներկայացված է ծրագրի նկարագրությամբ պատուհանի աջ անկյունում՝ "Հղում այս ծրագրի էջին այլ կայքերում տեղադրելու համար" անվանումով): Այլ կայքերում հղումներ տեղադրելուց անհրաժեշտ է տեղադրել միայն վերը նշված «հաստատուն» էջի հասցեն (օր.` www.Network.am/More/MozillaFirefox), այլ ոչ թե ծրագրի ֆայլի բեռնման «ուղղակի» հասցեն (օր.` www.Network.am/More/MozillaFirefox/MozillaFirefox3.0.exe): Անիմաստ է տեղադրել ծրագրի ֆայլի բեռնման «ուղղակի» հասցեն, քանի որ միևնույնն է կկատարվի վերահասցեավորում դեպի ծրագրի «հաստատուն» էջ, իսկ ծրագրի հաջորդ թարմացումից հետո հղումը ընդհանրապես չի աշխատի: Թույլատրվում է անսահմանափակ քանակությամբ հղումներ կատարել՝ օգտագործելով վերոհիշյալ ծրագրի «հաստատուն» էջի հասցեները:
2. Հարց: Կարելի՞ է իմ կամ այլ կայքերում օգտագործել Network.am կայքում ներկայացված նյութերը (ծրագրերի նկարները, նկարագրությունները, կայքում տեղ գտած այլ նկարներ, տեքստեր և կայքի բովանդակության մաս հանդիսացող այլ տարրեր):
Պատասխան: Ոչ: Արգելվում է Network.am կայքում ներկայացված նյութերը կրկնօրինակել և/կամ այլ կայքերում օգտագործել: Թույատրվում է միայն ծրագրերի «հաստատուն» հասցեով էջի հղումների և RSS-ի տեղադրումը:
3. Հարց: Կայքից բեռնած ծրագիրը չի աշխատում և/կամ սխալի մասին հաղորդագրություն է տալիս:
Պատասխան: Կայքում ներկայացված ծրագրերը նախապես ստուգվում և փորձարկվում են: Իհարկե չի բացառվում, որ մեր աշխատանքում թերություններ լինեն, սակայն խնդրում ենք, որպեսզի այս կամ այն ծրագրի չաշխատելու հարցով դիմելուց առաջ ինքներդ փորձեք գտնել պատճառը: Համոզվեք, որ խնդիրը կապված չի Ձեր համակարգչի հետ: Հնարավոր է, որ նույն խնդիրը առաջացել է նաև այլ օգտագործողների մոտ. փորձեք հարցի պատասխանը գտնել www.google.am կամ www.yandex.ru որոնման համակարգերի միջոցով կամ այլ մասնագիտացված ֆորումներում:
4. Հարց: Կայքում բեռնման համար «այսինչ» ծրագիրը չե՞ք տեղադրի:
Պատասխան: Կայքում պատվերով/խնդրանքով ծրագրեր չեն տեղադրվում: Կայքում հիմնականում տեղ են գտնում առօրյա օգտագործման համար առաջին անհրաժեշտության, իրենց տեսակի մեջ հաջողված և ազատ տարածման ենթակա ծրագրերը:
5. Հարց: Կայքում բեռնման համար MS Windows, MS Office, Adobe Photoshop, CorelDraw, Autodesk AutoCAD, 3ds Max, ... ծրագրերը չե՞ք տեղադրի:
Պատասխան: Կայքում տեղադրվում են միայն ազատ տարածման ենթակա ծրագրերը: Ծանոթացեք կայքում ներկայացված ծրագրերին և ամենայն հավանակությամբ կգտնեք Ձեր փնտրած վճարովի ծրագրին այլընտրանք հանդիսացող, շատ հաճախ իր հնարավորություններով գերազանցող ազատ օգտագործման ենթակա ծրագիր:
6. Հարց: Օգնեք գտնել Ծրագիր / Crack / Դրայվեր:
Պատասխան: Ուրախ կլինեինք օգնել բոլորին, բայց ժամանակի սղության պատճառով ստիպված ենք մերժել:
7. Հարց: Իմ համակարգիչը չի աշխատում, խնդրում եմ օգնել:
Պատասխան: Մենք չենք ժխտում, որ բավական լավ ենք տիրապետում համակարգչին, ուրախ կլինեինք օգնել բոլորին, բայց ժամանակի սղության պատճառով տեխնիկական աջակցմամբ չենք զբաղվում:
8. Հարց: Իմ անձնական կայքի banner-ը կամ հղումը կտեղադրե՞ք Ձեր կայքում:
Պատասխան: Ոչ, այլ կայքերի banner-ներ կամ հղումներ չեն տեղադրվում:
9. Հարց: Ինչպե՞ս կարող եմ օգնել Network.am կայքի պահպանմանը և զարգացմանը:
Պատասխան: Շնորհակալ կլինենք, եթե կայքի պահպանմանը և զարգացմանը աջակցեք ֆինանսապես: Մանրամասները՝ այստեղ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ !
Ուշադրություն: Կայքում տեղադրված բոլոր նյութերը (տեղեկատվությունը, հղումները, նկարները, ֆայլերը, ծրագրերը և այն) ներկայացված են բացառապես ճանաչողական նկատառումներով: Կայքի հեղինակը, ինչպես նայև կայքը տեղակայող կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած (այդ թվում նաև անօրինական) գործողությունների համար, որոնք կատարվել են կայքի նյութերի ուղղակի կամ անուղղակի օգատգործումից: Շարունակելով կայքի դիտումը Դուք ինքնաբերաբար ընդունում եք վերը նշված պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել այս կայքը, առանց պարունակությունը դիտելու: Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Խստիվ արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի համաձայնության և թույտվության օգտագօրծել կայքում ներկայացված նյութերը:

Գովազդ
 Գովազդ
Գովազդի տեղադրում

IT նորություններ
Facebook-ում տարածվող հիվանդ երեխաների նկարները չեն կարող փրկել որևէ մեկի կյանքը
04.02.2012 10:19 - PCNews.am.com դոմենային գոտում գրանցված կայքերի թիվն անցել է 100 միլիոնը
03.02.2012 22:35 - PCNews.amSkype-ով այժմ հնարավոր է Full HD տեսազանգեր կատարել
03.02.2012 21:50 - PCNews.amMicrosoft-ի նոր բջջային հարթակը՝ Windows Phone 8
03.02.2012 21:07 - PCNews.amՀնդկեղեգից պատրաստված սմարթֆոնը դուրս կգա վաճառքի
03.02.2012 20:18 - PCNews.amOrange-ը ներդնում է վաճառքի նոր մեթոդներ բաժանորդների սպասարկումը կատարելագործելու նպատակով
03.02.2012 17:17 - ITel.amԼոնդոնյան աղբարկղերը կունենան մեծ էկրաններ և Wi-Fi
03.02.2012 16:00 - PCNews.am«Ռոստելեկոմ»-ը գնել է հայկական ինտերնետ-պրովայդերի բաժնետոմսերի մեծ մասը
03.02.2012 13:35 - PCNews.amՀայ-հնդկական ՏՀՏ կենտրոնում կանցկացվի Android թեմայով սեմինար
03.02.2012 12:29 - PCNews.am2011թ-ին Հայաստանի 3 բջջային օպերատորների վճարած հարկերը ավելացել են 1%-ով
03.02.2012 11:05 - ITel.am


© 2004-2012 Network.am, Բոլոր իրավունքները վերապահված են : Կայքից օգտվելու պայմանները  π
CMS Engine by Arnix : Կայքի տեղակայումը` www.Arminco.com