Network.am կայքի մասին

www.Network.am կայքը ստեղծվել և գործում է 2004 թվականից:
Նախագծի հիմնական նպատակն էր լրացնել հայկական համացանցում ծրագրերի բեռնման կայքերի բացը և անշահախնդիր կերպով հայկական ցանցի օգտվողին հնարավորություն ընձեռել ազատ բեռնել առաջին անհրաժեշտության որակյալ համակարգչային ծրագրեր: Կայքը շատ արագ հանրահայտ դարձավ, ինչը հետևանք էր մշտապես թարմացվող, արդիական բովանդակության, ինչպես նաև ներկայացված ծրագրերի տվյալ պահի վերջին և թարմ տարբերակների առկայությանը:

Քայլելով ժամանակի պահանջներին համընթաց և կռահելով ՏՏ աշխարհի զարգացման տենդենցները 2006թ.-ից որոշում կայացվեց շեշտը դնել freeware և opensource ազատ օգտագործման ենթակա ծրագրերին՝ կայքի օգտվողներին ծանոթացնելով քիչ տարածված, բայց իրենց հնարավորություններով և որակով շատ անգամ իր վճարովի անալոգին գերազանցող ազատ տարածման ծրագրերին, ընձեռելով այլընտրանքի հնարավորություն:

Կայքի այցելուների օրեցօր աճող քանակի և բեռնումների ծավալներին դիմագրավելու համար 2007թ.-ին հայկական ցանցի տարբեր խոշոր ինտերնետ պրովայդեռների մոտ տեղակայվեցին կայքի հայելային տարբերակները, դրանով իսկ հնարավորինս շրջանցելով հայկական ցանցի հնարավոր խափանումները և բեռնման ցածր արագությունը: Արժանահիշատակ է նաև այն, որ mirror-ները տեղակայելուց հետո կայքն առաջինն ու միակն էր, որ խոշոր պրովայդերների մոտ ուներ իր «հայելային» տարբերակները, ինչը թույլատրում էր հնարավորինս անխափան և բարձր արագությամբ միշտ հասանելի լինել հայաստանաբնակ օգտագործողներին ... (սակայն 2009թ.-ին հայկական ցանցի ինտերնետ պրովայդեռների փոխակապակցման արագության բավարար գտնվելու հետևանքով mirror-ները աննպատակահարմար գտնվեցին և հանվեցին)

12.05.2008թ.-ին վերակառուցվեց և գործարկվեց կայքի 3-րդ տարբերակը, կայքը դարձավ հայալեզու, ավելացան փնտրման համակարգը և հարմարավետ նավիգացիան:

17.10.2009թ.-ին կայքի այցելուների հակավիրուսային անվտանգությունը բարձրացնելու նպատակով ստեղծվեց և ներդրվեց է անտիվիրուսային բազաների և անտիվիրուսային ուտիլիտների ավտոմատ թարմացման համակարգ: Վերջիններս նախկին 14 օր պարբերության փոխարեն արդեն թարմացվում են գրեթե ամեն օր:

08.12.2009թ.-ին կայքում ավելացվեցին on-line գործիքներ, ինչպիսիք են` IP որոշում, Google PR որոշում, Yandex тИЦ որոշում, Password generator:

10.11.2011թ.-ին կայքում ավելացվեց IT նորությունների լրահոս:

16.11.2011թ.-ին ավելացվեց կայքի թարմացումների վերաբերյալ տեղեկատվությանը RSS'ով հետևելու, ինչպես նաև այդ տեղեկատվությունը այլ կայքերում հրապարակելու հնարավորությունը:

28.12.2011թ.-ին կայքի Վիճակագրություն էջում ավելացվեց կայքից կատարված բեռնումների մանրամասն վիճակագրություն:

19.01.2012թ.-ին առաջին անգամ իր պատմության մեջ Network.am կայքից բեռնումները հասանելի դարձան հայկական (AM Traffic Exchange) ցանցից դուրս` առանց IP սահմանափակումների:

Այսօրվա դրությամբ Network.am-ը հաջողությամբ կատարում է իր առաքելությունը. կայքը ոչ միայն հանդիսանում է *.am-ում իր բովանդակությամբ եզակի և մշատապես թարմացվող ամենամեծ կայքը, այլև ունի հազարավոր այցելուներ, իսկ բեռնված ինֆորմացիայի ծավալը կազմում է ամբողջ Հայաստանի ներքին տրաֆիկի զգալի մասը:

Չնայած եկամուտների, հովանավորության բացակայությանը և կայքի պահպանման դժվարություններին, շարժվելով հայկական ցանցի զարգացման գաղափարախոսությամբ, կայքը եղել է, կա և կլինի՝ այցելուներին անշահախնդիր ապահովելով մշտապես թարմ և արդիական ծրագրային ապահովմամբ:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ !
Ուշադրություն: Կայքում տեղադրված բոլոր նյութերը (տեղեկատվությունը, հղումները, նկարները, ֆայլերը, ծրագրերը և այն) ներկայացված են բացառապես ճանաչողական նկատառումներով: Կայքի հեղինակը, ինչպես նայև կայքը տեղակայող կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած (այդ թվում նաև անօրինական) գործողությունների համար, որոնք կատարվել են կայքի նյութերի ուղղակի կամ անուղղակի օգատգործումից: Շարունակելով կայքի դիտումը Դուք ինքնաբերաբար ընդունում եք վերը նշված պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել այս կայքը, առանց պարունակությունը դիտելու: Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Խստիվ արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի համաձայնության և թույտվության օգտագօրծել կայքում ներկայացված նյութերը:

Գովազդ
 Գովազդ
Գովազդի տեղադրում

IT նորություններ
Facebook-ում տարածվող հիվանդ երեխաների նկարները չեն կարող փրկել որևէ մեկի կյանքը
04.02.2012 10:19 - PCNews.am.com դոմենային գոտում գրանցված կայքերի թիվն անցել է 100 միլիոնը
03.02.2012 22:35 - PCNews.amSkype-ով այժմ հնարավոր է Full HD տեսազանգեր կատարել
03.02.2012 21:50 - PCNews.amMicrosoft-ի նոր բջջային հարթակը՝ Windows Phone 8
03.02.2012 21:07 - PCNews.amՀնդկեղեգից պատրաստված սմարթֆոնը դուրս կգա վաճառքի
03.02.2012 20:18 - PCNews.amOrange-ը ներդնում է վաճառքի նոր մեթոդներ բաժանորդների սպասարկումը կատարելագործելու նպատակով
03.02.2012 17:17 - ITel.amԼոնդոնյան աղբարկղերը կունենան մեծ էկրաններ և Wi-Fi
03.02.2012 16:00 - PCNews.am«Ռոստելեկոմ»-ը գնել է հայկական ինտերնետ-պրովայդերի բաժնետոմսերի մեծ մասը
03.02.2012 13:35 - PCNews.amՀայ-հնդկական ՏՀՏ կենտրոնում կանցկացվի Android թեմայով սեմինար
03.02.2012 12:29 - PCNews.am2011թ-ին Հայաստանի 3 բջջային օպերատորների վճարած հարկերը ավելացել են 1%-ով
03.02.2012 11:05 - ITel.am


© 2004-2012 Network.am, Բոլոր իրավունքները վերապահված են : Կայքից օգտվելու պայմանները  π
CMS Engine by Arnix : Կայքի տեղակայումը` www.Arminco.com