|
Ավելի քան 8 տարի` առանց գովազդի տեղադրման և սեփական ժամանակի ու ֆինանսների հաշվին պահելով Network.am կայքը, այնուամենայնիվ, որոշում ընդունեցի կայքում գովազդ ներգրավել: Գովազդից եկած ֆինանսավորումը կօգնի կայքի հետագա զարգացմանը և պահպանմանը:
Network.am կայքի այցելուների թիվը օրեկան մոտ 2000 հոգի է, որոնք դիտում են մոտ 10000 էջ: Կայքի հիմնական այցելուներն են ցանցային ադմինիստրատորները, IT մասնագետները և ուղղակի համակարգչից օգտվողները, որոնք իրենց համակարգչում օգտագործվող ծրագրերի և անտիվիրուսների թարմ տարբերակները միշտ գտնում են կայքում:
Կայքի լսարանը շատ ավելի մեծ է, քան ցույց են տալիս այցելությունների ցուցանիշները` կայքը լրատվական կամ ժամանցային բնույթի չէ և օգտվողները այցելում են կայք անհրաժեշտությունից ելնելով` ծրագրեր բեռնելու համար:
Network.am կայքում գովազդի տեղադրումը առավել արդյունավետ կլինի ինտերնետ պրովայդերների, համակարգչային խանութների, բջջային օպերատորների և այլ IT ոլորտի ընկերությունների համար:
Ուսումնասիրելով ներկայիս հայաստանյան ինտերնետային գովազդի ոչ ցածր գնային առաջարկները և հաշվի առնելով կայքի` գովազդային շուկա նոր առաջրկը, գովազդային 190x285px չափսի բանների 1 ամսյա տեղադրման արժեք է հայտարարվում 50.000 ՀՀ դրամ:
Տեղադրվող գովազդի նկատմամբ հիմնական պահանջներից են` ՀՀ օրենսդրությանը չհակասող գործունեությունը, ծառայությունները և ապրանքները:
Գովազդ տեղադրելու հարցման համար գրել հասցեով:
|