![]() | ||||||||||||
|
|
Օնլայն գործիքներ
|
Network.am նախագիծ
Նախագծի մասին Network.am կայքը անձնական նախաձեռություն է, որը գործում է 2004 թվականից: Նախագիծը ստեղծվել է հայկական համացանցում ծրագրերի ներբեռնման կայքերի բացը լրացնելու համար՝ օգտվողներին հնարավորություն տալով ազատ ներբեռնել առաջին անհրաժեշտության համակարգչային ծրագրերը:
Պատմական ակնարկ Կայքը տեղակայված լինելով հայկական ցանցում ապահովում էր ներբեռնման բարձր արագություն, իսկ օգտվողների զգալի մասի համար անվճար (լոկալ) ինտերնետ տրաֆիկ։ Այդ տարիներին ներբեռնվող 1 մեգաբայթի արժեքը մոտ 30 դրամ էր, մինչդեռ հայկական ցանցից ներբեռնումները հիմնականում անվճար էին և առանց արագության սահմանափակման։ 2006թ. Շեշտը դրվեց freeware և opensource ծրագրերի վրա՝ ներկայացնելով քիչ հայտնի, բայց վճարովի տարբերակներին չզիջող այլընտրանքային լուծումներ: 2007թ. Կայքի ներբեռնումների աճող ծավալներին դիմագրավելու համար հայկական ցանցի մի քանի խոշոր ինտերնետ պրովայդեռների մոտ տեղակայվեցին կայքի հայելային տարբերակները, ապահովելով էլ ավելի մեծ հասանելիություն և ներբեռնման բարձր արագություն: Արժանահիշատակ է, որ mirror-ները տեղակայելուց հետո, ըստ մեր տվյալների, կայքն առաջինն ու միակն էր հայկական ցանցում, որ ստեղծել էր բաշխված կոնտենտի լոկալ ենթակառուցվածք (CDN)։ (Սակայն 2009թ.-ին հայկական ցանցի ինտերնետ պրովայդեռների փոխակապակցման արագության բարելավման հետևանքով mirror-ները աննպատակահարմար գտնվեցին և հանվեցին։) 12.05.2008թ. Վերակառուցվեց և գործարկվեց կայքի 3-րդ տարբերակը, կայքը դարձավ հայալեզու, ավելացան փնտրման համակարգը և հարմարավետ նավիգացիան: 17.10.2009թ. Ներդրվեց անտիվիրուսային բազաների և ուտիլիտների ավտոմատ թարմացման համակարգ, որի շնորհիվ թարմացումները կատարվում են ամեն օր: 08.12.2009թ. Կայքում ավելացան on-line գործիքներ` IP որոշում, Password generator: 10.11.2011թ. Ավելացվեց IT նորությունների լրահոս: 16.11.2011թ. Ներդրվեց կայքի թարմացումները RSS-ով հետևելու և այդ տեղեկատվությունը այլ կայքերում հրապարակելու հնարավորությունը: 28.12.2011թ. Վիճակագրություն էջում ավելացվեց կատարված ներբեռնումների մանրամասն վիճակագրություն: 19.01.2012թ. Առաջին անգամ իր պատմության մեջ Network.am կայքից ներբեռնումները հասանելի դարձան հայկական (AM Traffic Exchange) ցանցից դուրս` առանց IP սահմանափակումների: 23.02.2013թ. Ներդրվեց ծրագրերի ավտոմատ թարմացման համակարգ. կայքում տեղ գտած ծրագրերի մեծ մասն այսուհետ ավտոմատ կերպով թարմացվում է ամեն օր: 07.11.2013թ. Կայքի թարմացումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև Twitter-ում: (Դադարեցվեց 2023-ից, x.com-ի տեխնիկական փոփոխությունների պատճառով։) 01.01.2014թ. Կատարելագործվեց ծրագրերի ներբեռնման վիճակագրությունը, այսուհետ ներբեռնման հղումներում նշվում է վերջին 30 օրվա ներբեռնումների քանակը և իսկ պատկերվող գրաֆիկը մանրամասն վերլուծության հնարավորություն է ընձեռում: 08.01.2014թ. Կայքում ավելացավ փնտրման արդյունքները ըստ ներբեռնումների քանակի, օգտվողների գնահատման և այբբենական կարգով դասավորելու հնարավորությունը: 15.02.2017թ. Կայքը տեղափոխվեց և տեղակայվեց իր սեփական սերվերում: 14.02.2026թ. Արդիականացվեց կայքը սպասարկող սերվերը։ Անցում կատարվեց Linux ՕՀ-ի ավելի թարմ տարբերակի:
Պահանջվածության անկումը
Մեր օրեր Նախագծի աջակիցներ Հատուկ շնորհակալություն նախագծի աջակիցներին Arpinet.am (ArmInCo.com) Տրամադրում է Network.am կայքի սերվերի կապը: Locator.am Ապահովում է Network.am կայքի սերվերի տեղակայումը: ABCDomain.am 2011-2017թ. ապահովել է Network.am կայքի տեղակայումը: Hayeren.am ի դեմս Արտակ Հարությունյանի 2008թ. կատարել է Network.am կայքի նյութերի թարգմանումը հայերեն: ArmInCo.com ի դեմս Գրիգորի Սաղյանի և Էդվարդ Այվազյանի 2006-2011թ. ապահովել է Network.am կայքի տեղակայումը: HomeNet ի դեմս Սերգեյ Կոնակովի 2004-2006թ. ապահովել է Network.am կայքի տեղակայումը: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ !
Ուշադրություն: Կայքում տեղադրված բոլոր նյութերը (տեղեկատվությունը, հղումները, նկարները, ֆայլերը, ծրագրերը և այլն) ներկայացված են բացառապես ճանաչողական նկատառումներով: Կայքի հեղինակը, ինչպես նաև կայքը տեղակայող կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած (այդ թվում նաև անօրինական) գործողությունների համար, որոնք կատարվել են կայքի նյութերի ուղղակի կամ անուղղակի օգտագործումից: Շարունակելով կայքի դիտումը Դուք ինքնաբերաբար ընդունում եք վերը նշված պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել այս կայքը, առանց պարունակությունը դիտելու: Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական իրավատերերին:
Խստիվ արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի համաձայնության և թույլտվության օգտագործել կայքում ներկայացված նյութերը: |
IT նորություններ
10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը
04.11.2026 14:38 - iTel.am Netflix-ն ավելացրել է ըստ տրամադրության որոնման AI ֆունկցիա 04.11.2026 13:01 - iTel.am Իրաքում պաշտոնապես բացվել է «Արմաթ» նոր աշխատանոց 04.11.2026 12:06 - iTel.am Քամ Ղաֆարիանը այցելել է Հայաստան 03.11.2026 16:49 - iTel.am Meta-ն մշակում է մարդակերպ ռոբոտի նախատիպ 03.11.2026 15:00 - iTel.am Ընտանիքամետ աշխատավայրի DataArt-ի փորձը եւ ՄԱԲՀ մոդելով գնահատումը 02.11.2026 16:37 - iTel.am Samsung-ը մշակում է 17 դյույմանոց էկրանով հսկա ծալովի պլանշետ 02.11.2026 13:57 - iTel.am AICA. հրեշտակ ներդրումներն ու AI-ի ազդեցությունը 30.10.2026 17:52 - iTel.am OpenAI-ը կրկնապատկել է Pro եւ Business Premium պլանների սահմանաչափերը 30.10.2026 13:04 - iTel.am Microsoft-ը հայտնել է ռեկորդային $92,3 միլիարդ հասույթի մասին 29.10.2026 12:45 - iTel.am |
||||
|
© 2004-2026 Network.am, Բոլոր իրավունքները վերապահված են | Կայքից օգտվելու պայմանները π Կայքի կապուղու տրամադրումը` Arpinet.am | Կայքի սերվերի տեղակայումը` Locator.am |
||||||