![]() | ||||||||||||
|
|
Օնլայն գործիքներ
|
![]() MuseScore - անվճար և բաց ծրագրային կոդով տարածվող երաժշտական նոտաների խմբագիր է: Նոտաները կարող են մուտքագրվել համակարգչային և արտաքին MIDI ստեղնաշարերից: Աջակցում է տվյալների ներմուծում և արտահանում հետևյալ ֆորմատներից MIDI, MusicXML, LilyPond, միայն ներմուծում` MusE, Capella и Band-in-a-Box'ից: Նոտաները կարելի է արտահանել PDF, SVG և PNG ֆորմատներով:
Ներբեռնումների վիճակագրություն
Այսօր՝ 0 անգամ Վերջին 30 օրում՝ 2 անգամ Վերջին 365 օրում՝ 42 անգամ
![]() Stellarium - անվճար և բաց ծրագրային կոդով տարածվող աստղագիտական ծրագիր է: Իրական ժամանակի մասշտաբով ցուցադրում է երկնքի եռաչափ ֆոտոիրական պատկերներ, պատկերում է աստղերը, համաստեղությունները, մոլորակները, ունի համաստեղությունների քարտեզներ նախնիներից մեզ հասած բոլոր պատկերներով: Ունի ցուցադրման գիշերային և համաստեղությունների սահմանների ցուցադրման ռեժիմ: Stellarium-ն օգտակար ծրագիր է ոչ միայն աստղագետների, այլև սովորական օգտագործողների համար. օրինակ կարելի է կարդալ քարտեզի վրա գտնվող երկնային մարմինների մասին մանրամասներ, ինչն արդեն հետաքրքիր է...
Ներբեռնումների վիճակագրություն
Այսօր՝ 0 անգամ Վերջին 30 օրում՝ 2 անգամ Վերջին 365 օրում՝ 26 անգամ
![]() Scilab - անվճար և բաց ծրագրային կոդով տարածվող փաթեթ է, որը թույլատրում է կատարել թվային և տեխնիկական հաշվարկներ, հանդիսանում է MatLab փաթեթի մեջ մտնող ծրագրերի այլընտրանք և ունի համանման ծրագրվորման լեզու (փաթեթի մեջ է մտնում Matlab փաստաթղթերը Scilab-ի փոխարկիչ): Scilab-ը թույլատրում է աշխատել է տարրական և մեծ քանակությամբ հատուկ ֆունկցիաների հետ (Բեսսելի, Նեյմանի, ինտեգրել ֆունկցիաների), ունի մատրիցաների հետ աշխատելու հզոր միջոցներ, աշխատում է բազմանդամների (այդ թվում սիմվոլային) հետ, կատարում է թվային հաշվարկներ (օրինակ թվային ինտեգրում), լուծում է գծային հանրահաշվի խնդիրները, ունի գրաֆիկա ստեղծող և դրա հետ աշատել թույլատցող հնարավորություն և այլն: Փաթեթի մեջ է մտնում նաև Scicos-ը՝ բլոկային դիագրամների խմբագրման և սիմուլյացիայի համար: Ունի հնարավորություն Scilab-ը աշխատացնել LabVIEW-ի հետ համատեղ:
Ներբեռնումների վիճակագրություն
Այսօր՝ 0 անգամ Վերջին 30 օրում՝ 1 անգամ Վերջին 365 օրում՝ 19 անգամ
![]() BoneLab - անվճար ծրագիր է, որը հնարավորություն է ընձեռում 3d եռաչափ տարածական ռեժիմում ուսումնասիրել մարդկային ոսկորները և կմախքի կազմվածքը:
Երկար ժամանակ է ծրագրի նոր տարբերակներ չեն թողարկվում: Ծրագիրը շատ դեպքերում այլևս արդիական չէ: Կայքում ներկայացված է զուտ ճանաչողական նպատակներով:>
Ներբեռնումների վիճակագրություն
Այսօր՝ 0 անգամ Վերջին 30 օրում՝ 1 անգամ Վերջին 365 օրում՝ 16 անգամ
![]() Maxima - անվճար և բաց ծրագրային կոդով տարածվող համակարգ է, որը թույլատրում է աշխատել սիմվոլային և թվային արտահայտությունների հետ: Աշխատում է հետևյալ հասկացությունների հետ. դիֆերենցիալ, ինտեգրալ, շարքի վերլուծում, Լապլասի ձևափոխություններ, սովորական դիֆերենցիալ հավասարումներ, գծային հավասարումների համակարգեր, բազմանդամներ, հաջորդականություններ, վեկտորներ, մատրիցաներ և թենզորներ: Maxima-ն իրականացնում է բարձր ճշգրտությամբ թվային հաշվարկներ: Համակարգը նաև հնարավորություն է տալիս կառուցել ֆունկցիաների և ստատիկ տվյալների գրաֆիկներ՝ երկչափ և եռաչափ հաշվարկման համակարգերում:
Ներբեռնումների վիճակագրություն
Այսօր՝ 0 անգամ Վերջին 30 օրում՝ 1 անգամ Վերջին 365 օրում՝ 16 անգամ
![]() Celestia - անվճար և բաց ծրագրային կոդով տարածվող եռաչափ աստղագիտական ծրագիր է, որի օգնությամբ կարելի է իրականացնել վիրտուալ ճամփորդություն արևային համակարգում, դեպի աստղեր և նույնիսկ մեր գալակտիկայից դուրս:
Ներբեռնումների վիճակագրություն
Այսօր՝ 0 անգամ Վերջին 30 օրում՝ 1 անգամ Վերջին 365 օրում՝ 12 անգամ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ !
Ուշադրություն: Կայքում տեղադրված բոլոր նյութերը (տեղեկատվությունը, հղումները, նկարները, ֆայլերը, ծրագրերը և այլն) ներկայացված են բացառապես ճանաչողական նկատառումներով: Կայքի հեղինակը, ինչպես նաև կայքը տեղակայող կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած (այդ թվում նաև անօրինական) գործողությունների համար, որոնք կատարվել են կայքի նյութերի ուղղակի կամ անուղղակի օգտագործումից: Շարունակելով կայքի դիտումը Դուք ինքնաբերաբար ընդունում եք վերը նշված պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել այս կայքը, առանց պարունակությունը դիտելու: Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական իրավատերերին:
Խստիվ արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի համաձայնության և թույլտվության օգտագործել կայքում ներկայացված նյութերը: |
IT նորություններ
Google-ը ներկայացրել է Genie 4 խաղային աշխարհներ ստեղծելու մոդելը
28.10.2026 14:58 - iTel.am Apple-ը ներկայացրել է 14 դյույմանոց MacBook Pro՝ M6 չիպով 28.10.2026 14:09 - iTel.am Anthropic-ը զգուշացրել է ԱԲ «գոյաբանական» ռիսկերի մասին 27.10.2026 15:39 - iTel.am OpenAI-ը ներկայացրել է GPT-6.1 Terra մոդելը 27.10.2026 15:29 - iTel.am Instagram-ը փորձարկում է մինչեւ 90 րոպե տեւողությամբ տեսանյութեր 27.10.2026 12:31 - iTel.am Ծալովի iPhone Duo-ի գնորդները բողոքել են էկրանի ճաքերից 27.10.2026 11:58 - iTel.am Պետական աջակցություն՝ ԲՏ ոլորտի ընկերություններին 26.10.2026 17:56 - iTel.am Grok-ը հրապարակել է AI-ով գեներացված «Ոդիսականի» առաջին յոթ րոպեն 26.10.2026 13:09 - iTel.am Google ASR-ը Հայաստանում. ԱԲ, տվյալներ եւ բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ 23.10.2026 16:51 - iTel.am Anthropic-ը ներկայացրել է Claude Duet պրոակտիվ օգնականը 23.10.2026 12:33 - iTel.am |
||||||||||||||||||||||||
|
© 2004-2026 Network.am, Բոլոր իրավունքները վերապահված են | Կայքից օգտվելու պայմանները π Կայքի կապուղու տրամադրումը` Arpinet.am | Կայքի սերվերի տեղակայումը` Locator.am |
||||||||||||||||||||||||||