|
Maxima - համակարգ է, որը թույլատրում է աշխատել սիմվոլային և թվային արտահայտությունների հետ: Աշխատում է հետևյալ հասկացությունների հետ. դիֆերենցիալ, ինտեգրալ, շարքի վերլուծում, Լապլասի ձևափոխություններ, սովորական դիֆերենցիալ հավասարումներ, գծային հավասարումների համակարգեր, բազմանդամներ, հաջորդականություններ, վեկտորներ, մատրիցաներ և թենզորներ: Maxima-ն իրականացնում է բարձր ճշգրտությամբ թվային հաշվարկներ: Համակարգը նաև հնարավորություն է տալիս կառուցել ֆունկցիաների և ստատիկ տվյալների գրաֆիկներ՝ երկչափ և եռաչափ հաշվարկման համակարգերում:
|