ClamWin - անվճար հակավիրուսային ծրագիր է, տարածվում է բաց ծրագրային կոդով (opensource):
Հնարավորությունների թվում են.
- Զննումների պլանավորում ըստ կարգացուցակի,
- Հակավիրուսային բազաների մեքենայորեն թարմացում,
- Հակավիրուսային զննարկիչ,
- Ինտեգրում Windows Explorer ծրագրի մենյուին,
- Plugin Microsoft Outlook ծրագրի համար:
Խնդրում ենք հաշվի առնել, որ ClamWin Free Antivirus-ը չի ներառում ավտոմատ ֆայլերը ստուգելու հակավիրուսային մոնիտոր, այդ պատճառով դուք պետք է ձեռքով իրականացնեք ֆայլերի զննումը՝ վիրուսներ հայտնաբերելու համար: Չնայած դրան Microsoft Outlook-ի համար նախատեսված plugin'ը ստացված էլեկտրոնային նամակի մեջ պարունակվող վարակված ֆայլն ինքն-իրեն կվերացնի: