|
Autoruns - Այս անվճար ծրագիրը ցույց է տալիս այն բոլոր ծրագրերը, որոնք իրենց աշխատանքը սկսում են օպերացիոն համակարգի միանալուն զուգահեռ: Ավելին, ծրագիրը օգտագործողին տալիս է մանրամասն տեղեկատվություն այդ ծրագրերից յուրաքանչյուրը մասին՝ անունը, տարբերակը, նկարագրությունը, արտադրող կազմակերպության անվանումը: Ուշադրության է արժանի այն փաստը, որ ծրագրի ֆունկցիոնալ հնարավորությունները թույլատրում են օպերացիոն համակարգի հետ միացող ծրագրերի և օժանդակ ծրագրերի ցանկը նայելու ժամանակ այն օգտագործել նաև վիրուսների, լրտես ծրագրերի և գովազդային մոդուլների դեմ պայքարելու համար: Նախատեսված են նաև օպերացիոն համակարգի հետ միասին միացող ծրագրերի խմբագրման, արգելափակման, հակաարգելափակման, ցուցակում նոր ծրագրեր ավելացման կամ եղածները ջնջելու հնարավորություններ: Ծրագիրը աշխատում է առանց տեղակայման:
|