|

Artweaver-ն մասնակի անվճար ծրագիր է, որը կարող հավակնել «անվճար Photoshop» կոչմանը: Ծրագիրն օգտագործման համար մատչելի է, ունի պատկերների խմբագրման ստանդարտ գործիքների հավաքածու, տալիս է հնարավորություն աշխատելու թափանցիկության ու շերտերի հետ, բարձր որակով իրականացնում է սովորական վրձիններով, մատիտներով, կավիճներով, պաստելներով նկարչության իմիտացիա, ունի ֆիլտրների և էֆեկտների հավաքածու, ունակ է մշակել AWD (Artweaver), BMP, GIF, JPEG, PCX, TGA, TIFF, PNG և PSD ֆորմատների ֆայլերը: Հեղինակի կայքից կարելի է բեռնել ծրագրի հնարավորությունները ընդլայնող plugin'ներ:
|